Նախօրեին գլխատված ամերիկացի լրագրողի համար «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը 100 մլն դոլար է պահանջել  Վաշինգտոնից, հայտնում է The New York Times-ը: 

Թերթին այդ մասին հայտնել են հենց լրագրողի՝ Ջեյմս Ֆոուլիի ընտանիքը և նախկին պատանդը, որին պահել են Ֆոուլիի հետ: Այժմ էլ իսլամիստները սպառնում են սպանել Time-ի լրագրող Սթիվեն Սոթոլֆին: ԱՄՆ-ը հրաժարվել է վճարել փրկագինը: Այս մասին թերթին տեղեկացրել է սպանված լրագրողի ընտանիքը:


Ինչպես գրել է թերթը իսլամիստների մոտ նաև բրիտանացի պատանդ կա, որի համար Լոնդոնը նույնպես հրաժարվում է փրկագին վճարել: