Նախօրեին գլխատված ամերիկացի լրագրողի համար «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը 100 մլն դոլար է պահանջել Վաշինգտոնից, հայտնում է The New York Times-ը:
Թերթին այդ մասին հայտնել են հենց լրագրողի՝ Ջեյմս Ֆոուլիի ընտանիքը և նախկին պատանդը, որին պահել են Ֆոուլիի հետ: Այժմ էլ իսլամիստները սպառնում են սպանել Time-ի լրագրող Սթիվեն Սոթոլֆին: ԱՄՆ-ը հրաժարվել է վճարել փրկագինը: Այս մասին թերթին տեղեկացրել է սպանված լրագրողի ընտանիքը:
Ինչպես գրել է թերթը իսլամիստների մոտ նաև բրիտանացի պատանդ կա, որի համար Լոնդոնը նույնպես հրաժարվում է փրկագին վճարել:
Իսլամիստները ԱՄՆ -ից 100 մլն դոլար էին պահանջել մինչ լրագրողին գլխատելը
