Մարտի  11-ից Սահմանադրական դատարանք քննության է առել  «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհանիսյանի հայցը՝  2012 թվականի փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքների անվավեր ճանաչելու վերաբերյալ:

YerevanNews.am-ն այսօր փորձեց ԱԺ «Ժառանգություն»  խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանից ճշտել, թե ինչպիսի՞ սպասելիքներ ունեն Սահմանադրական Դատարանի որոշումից:

«Երբ քննարկվեց այդ հարցը շատ հստակ էր մոտեցումները և 100 տոկոսով ասում էին, այդ թվում նաև ես`  ունենալով փորձ 96 թվականից սկսած : Ես կոնկրետ կխոսեմ իմ մեկնաբանության հետ կապված։ Հիմա միակ մարմինը, որ կարող է պաշտոնապես հայտարարել  իրավական բոլոր նորմերին համապատասխան,  որ Հայաստանում կամ երկրորդ փուլով ընտրություններ կամ նոր ընտրություններ` դա Սահմանադրական Դատարանն է»,­ ասաց Ռուբեն  Հակոբյանն ու հավելեց, որ իրենք հնրավորություն են տալիս ՍԴ­ին մանյովրի  դաշտ ստեղծելու:  Նա ասաց, որ երեկ եղել է Սահմանդրական դատարանում ու բավականին տխուր տպավորություն  ունի:

«Գիտեմ, որ Սահմանադրական դատարանի անդամներից  ոմանք ստույգ համոզված են, որ կեղծվել են ընտրությունները, չեմ ուզում անունները թվարկել, նույնիսկ կարող եմ անուններ տալ: Այս պահին ճակատագրական պահ է Հայաստանի համար, եթե իսկապես իրենք իրենց խղճին դեմ պետք է գնան, եթե թաքուն պետք է ասեն՝ գիտեք,   մենք գիտենք, որ կեղծվել է, բայց այս պահին չենք կարող ոչինչ  ասել։ Նրանք նույն մարդիկ են դառնում, ինչ նրանք, որ համոզված էին»,­առանձնացրեց Ռուբեն Հակոբյանն ու վերջում կոչ արեց ՍԴ­ի դատավորներին , որպեսզի նրանք իրենց խղճի մտոք քայլ անեն: