Մարտի 11-ից Սահմանադրական դատարանք քննության է առել «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհանիսյանի հայցը՝ 2012 թվականի փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքների անվավեր ճանաչելու վերաբերյալ:
YerevanNews.am-ն այսօր փորձեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանից ճշտել, թե ինչպիսի՞ սպասելիքներ ունեն Սահմանադրական Դատարանի որոշումից:
«Երբ քննարկվեց այդ հարցը շատ հստակ էր մոտեցումները և 100 տոկոսով ասում էին, այդ թվում նաև ես` ունենալով փորձ 96 թվականից սկսած : Ես կոնկրետ կխոսեմ իմ մեկնաբանության հետ կապված։ Հիմա միակ մարմինը, որ կարող է պաշտոնապես հայտարարել իրավական բոլոր նորմերին համապատասխան, որ Հայաստանում կամ երկրորդ փուլով ընտրություններ կամ նոր ընտրություններ` դա Սահմանադրական Դատարանն է», ասաց Ռուբեն Հակոբյանն ու հավելեց, որ իրենք հնրավորություն են տալիս ՍԴին մանյովրի դաշտ ստեղծելու: Նա ասաց, որ երեկ եղել է Սահմանդրական դատարանում ու բավականին տխուր տպավորություն ունի:
«Գիտեմ, որ Սահմանադրական դատարանի անդամներից ոմանք ստույգ համոզված են, որ կեղծվել են ընտրությունները, չեմ ուզում անունները թվարկել, նույնիսկ կարող եմ անուններ տալ: Այս պահին ճակատագրական պահ է Հայաստանի համար, եթե իսկապես իրենք իրենց խղճին դեմ պետք է գնան, եթե թաքուն պետք է ասեն՝ գիտեք, մենք գիտենք, որ կեղծվել է, բայց այս պահին չենք կարող ոչինչ ասել։ Նրանք նույն մարդիկ են դառնում, ինչ նրանք, որ համոզված էին»,առանձնացրեց Ռուբեն Հակոբյանն ու վերջում կոչ արեց ՍԴի դատավորներին , որպեսզի նրանք իրենց խղճի մտոք քայլ անեն: