Իրանի տարածքում խփված «Hermes 450» տիպի անօդաչու սարքը օդ է բարձրացել Ադրբեջանի տարածքից նշում է իտալացի լրագրող Դևիդ Սենսոտտին՝ Իտալիայի օդուժի ռազմական օդագնացության բաժանմունքի նախկին լեյտենանտը, իր The Aviatonist կայքում:
«Hermes 450»-ը արտադրվել է Իսրայելում տեղեկացրել է Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի աէրոկոսմիկական ուժերի հրամանատար բրիգադի գեներալ Ալի Հաջիզադեն` օգոստոսի 25-ին հրավիրված ասուլիսի ժամանակ: Նա նաև ասուլիսի ժամանակ ցույց տվեց խփված անօդաչու սարքի մասերը: Իրանցի գեներալը Իսրայելին մեղադրել էր Իրանի միջուկային օբյեկտների դեմ հետախուզական գործունեություն իրագործելու մեջ: Իսրայելական Canal 19 հեռուստաալիքն անմիջապես հայտնել էր, որ թեև ինքնաթիռները արտադրվել են Իսրայելում, դրանք վաճառվել են Իրանի հարևաններ Ադրբեջանին, Վրաստանին, Ղազախստանին և այլ պետությունների:
Իտալացի լրագրողը նշել է, որ Իրանում խփված ինքնաթիռի տեսքը հիշեցնում է 2011 թվականին Լեռնային Ղարաբաղում հայկական Զինված Ուժերի կողմից խփվված անօդաչու թռչող սարքը: Թեև Բաքուն հերքել էր, թե Ղարաբաղում խփված ինքնաթիռն իրեն չի պատկանում, սակայն, հայերի կողմից լավ վիճակում ձեռք բերված այդ ադրբեջանական ինքնաթիռը ցուցադրվեց Երևանում անցկացված ռազմական զորահանդեսում:
Այն, որ Սենսոտտիի ներկայացված փաստերը բավարար են կասկած չունենալու համար կարող եք տեսնել նկարների վրա,- YerevanNews.am-ի կայքի հետ զրույցում ասաց ռազմական փարձագետ Դավիթ Սոֆիյանը:
«Իրանում խփված ինքնաթիռը միջին հեռահարության մարտավարական անօդաչու սարք է, որը աշխատանքային հեռավորությունը կազմում է 200 կմ, իսկ արդիականացված տարբերակով մի քիչ ավելին` սա մյուս պատճառն է կարծիքի, որ սարքը արձակվել է Ադրբեջանից և խփվել իրանական ուժերի կողմից»,- նշեց նա:
«Այս դեպքը վառ ապացույց է, որ Ադրբեջանի նավթային դոլարներով հարուստ լինելը որակ չի տալիս, քանի, որ համացանցում հասանելի աղբյուրների համաձայն «Hermes 450» տիպի անօդաչու սարքի մեկ միավորի արժեքն է 2 միլիոն դոլար, ահա թե ուր են նրանք գնում»:
«Պաշտոնական Բաքուն կտրականապես հերքում է այդ լուրերը, քանի, որ այս պահի դրությամբ տեսնելով փաստերը հասկանում ենք այն, որ Ադրբեջանը չի կարողանում կառավարել ինքն իրեն, այլ շատ գործողությունները կառավարվում են դրսից ու ժամանակն է հասկանալու, որ Ադրբեջանը ընդամենը շախմատային զինվոր է Իսրայելի և մի քանի այլ պետությունների խաղատախտակի, որի դեմքը պատռվում է», եզրափակեց Դ. Սոֆիյանը:



 
										
										 
										
										 
										
										 
													 
													 
													 
											






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					