Իրանի տարածքում խփված «Hermes 450» տիպի անօդաչու սարքը օդ է բարձրացել Ադրբեջանի տարածքից նշում է իտալացի լրագրող Դևիդ Սենսոտտին՝ Իտալիայի օդուժի ռազմական օդագնացության բաժանմունքի նախկին լեյտենանտը, իր The Aviatonist կայքում:

«Hermes 450»-ը արտադրվել է Իսրայելում տեղեկացրել է Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի աէրոկոսմիկական ուժերի հրամանատար բրիգադի գեներալ Ալի Հաջիզադեն` օգոստոսի 25-ին հրավիրված ասուլիսի ժամանակ: Նա նաև ասուլիսի ժամանակ ցույց տվեց խփված անօդաչու սարքի մասերը: Իրանցի գեներալը Իսրայելին մեղադրել էր Իրանի միջուկային օբյեկտների դեմ հետախուզական գործունեություն իրագործելու մեջ: Իսրայելական Canal 19 հեռուստաալիքն անմիջապես հայտնել էր, որ թեև ինքնաթիռները արտադրվել են Իսրայելում, դրանք վաճառվել են Իրանի հարևաններ Ադրբեջանին, Վրաստանին, Ղազախստանին և այլ պետությունների:

Իտալացի լրագրողը նշել է, որ Իրանում խփված ինքնաթիռի տեսքը հիշեցնում է 2011 թվականին Լեռնային Ղարաբաղում հայկական Զինված Ուժերի կողմից խփվված անօդաչու թռչող սարքը: Թեև Բաքուն հերքել էր, թե Ղարաբաղում խփված ինքնաթիռն իրեն չի պատկանում, սակայն, հայերի կողմից լավ վիճակում ձեռք բերված այդ ադրբեջանական ինքնաթիռը ցուցադրվեց Երևանում անցկացված ռազմական զորահանդեսում:

Այն, որ Սենսոտտիի ներկայացված փաստերը բավարար են կասկած չունենալու համար կարող եք տեսնել նկարների վրա,- YerevanNews.am-ի կայքի հետ զրույցում ասաց ռազմական փարձագետ Դավիթ Սոֆիյանը:

«Իրանում խփված ինքնաթիռը միջին հեռահարության մարտավարական անօդաչու սարք է, որը աշխատանքային հեռավորությունը կազմում է 200 կմ, իսկ արդիականացված տարբերակով մի քիչ ավելին` սա մյուս պատճառն է կարծիքի, որ սարքը արձակվել է Ադրբեջանից և խփվել իրանական ուժերի կողմից»,- նշեց նա:


«Այս դեպքը վառ ապացույց է, որ Ադրբեջանի նավթային դոլարներով հարուստ լինելը որակ չի տալիս, քանի, որ համացանցում հասանելի աղբյուրների համաձայն «Hermes 450» տիպի անօդաչու սարքի մեկ միավորի արժեքն է 2 միլիոն դոլար, ահա թե ուր են նրանք գնում»:

«Պաշտոնական Բաքուն կտրականապես հերքում է այդ լուրերը, քանի, որ այս պահի դրությամբ տեսնելով փաստերը հասկանում ենք այն, որ Ադրբեջանը չի կարողանում կառավարել ինքն իրեն, այլ շատ գործողությունները կառավարվում են դրսից ու ժամանակն է հասկանալու, որ Ադրբեջանը ընդամենը շախմատային զինվոր է Իսրայելի և մի քանի այլ պետությունների խաղատախտակի, որի դեմքը պատռվում է», եզրափակեց Դ. Սոֆիյանը: