ՀՀ-ում գործազրկությունը վերջին քսան տարիներին դարձել է և մնում է մեր հասարակության ամենաարդիական թեմաներից մեկը: Աշխատանք փնտրողները շատ են, որի արդյունքում մեծ արագությամբ շատանում են աշխատանքի տեղավորման գործակալությունները: Իհարկե բոլորի նպատակը նույնն է, բայց աշխատելաոճը` տարբեր:
YerevanNews.am (Երևան Նյուզ) լրատվական կայքը ցանկանալով մատուցել տեղեկատվություն այս ոլորտի մասին, զրուցեց «Գլոբալ Էյչ-Ար» (Global HR) ընկերության տնօրեն Նաթելլա Շահնազարյանի հետ:
Նաթելլա, կպատմեք ե՞րբ և ինչպե՞ս հիմնադրեցիք Ձեր ընկերությունը:
-«Գլոբալ Էյչ-Ար» (Global HR) ընկերությունը հիմնադրել եմ 2012 թվականին և այն իր ծառայություններն է մատուցում կադրային ռեսուրսների կառավարման ոլորտում` իրենից ներկայացնելով մի հարթակ, որտեղ հանդիպում են հավանական գործատուն և աշխատանք փնտրողը: Հասկանալով այն, որ ցանկացած գործատու ցանկանում է լավ թիմ և ենթակա անձնակազմ ունենալ, որոշեցի իմ գիտելիքներն ու փորձը ներդնել այս ոլորտում, քանի որ շատ եմ ուսումնասիրել աշխարհում և Հայաստանում հաջողակ համարվող ընկերությունների կադրային քաղաքականությունը:
Ո՞րն է առաջնայինը ընկերության համար:
- Ընկերությունը աշխատում է հետևյալ սկզբունքով՝ գնահատել մեր հաճախորդների շահերը և առավելագույնս նպաստել իրենց բիզնեսի զարգացմանը` տրամադրելով տեղեկատվություն, ամենահարմար թեկանծուների ցանկը, քանի որ ճիշտ կադրի ընրությունը նպաստում է ընկերության բարգավաճմանը, իսկ սխալ կադրը կարող է բիզնեսի քայքայման պատճառ դառնալ: Նշեմ նաև, որ տեղեկատվության ամբողջական գաղտնիությունը երաշխավորված է:
Կնշեք, թե որո՞նք են Ձեր ընկերության հիմնական ծառայությունները:
- «Գլոբալ Էյչ-Ար» (Global HR) ընկերության հիմնական ծառայություններն են` կադրերի հավաքագրումը, կադրային հավաքագրման բաժանորդագրային ծառայություն, HR ծառայությունները և կադրային գործավարությունը:
Իսկ ո՞վքեր կարող են օգտվել Ձեր ծառայություններից:
- Մեր ծառայություններից կարող են օգտվել խոշոր, միջին և փոքր ընկերությունները, որոնք բարձր են գնահատում կադրերի որակյալ աշխատանքը: Մեր կազմակերպությունը աշխատում է բացառապես գործատուների հետ: Սա նշանակում է, որ մենք աշխատանք փնտրողից միջնորդավճար չենք գանձում: Այսինքն, աշխատանք փնտրողը ոչինչ չի կորցնում մեր բազայում գրանցվելու պարագայում:
Ինչպե՞ս եք իրականացնում մասնագետների հավաքագրումը:
- Մենք օգտագործում ենք հավաքագրման ճկուն մեխանիզմներ, որոնք օգնում են ընտրել գործատուների պահանջներին համապատասխանող մասնագետներ: Ընկերությունը աշխատում է այն թեկնածուների հետ, որոնք իսկապես համապատասխանում են տվյալ գործատուի պահանջներին:
Կպատմե՞ք Ձեր ծրագրերի և անելիքների մասին:
- Մեր ընկերությունը բացի տեղական կազմակերպություններից, համագործակցում է նաև բազմաթիվ արտասահմանյան կազմակերպությունների հետ: Մենք մարզերում անցկացրել ենք մասնագիտական դասընթացներ, որոնք ունեցել են մեծ հաջողություն և այս պատճառով մոտ ժամանակներս նպատակ ունենք էլ ավելի ընդլայնվելու և ուզում ենք մեր մասնաճյուղերը ունենալ ՀՀ մարզերում և Լեռնային Ղարաբաղում:
Պատրաստվում ենք համագործակցել նաև բուհերի հետ, քանի որ շրջանավարտները ԲՈՒՀ-ը ավարտելուց հետո գրեթե միշտ բախվում են գործազրկության խնդրին: Բացի նշվածից, մենք առաջինն էինք, ովքեր ստեղծեցին ինտերֆեյս («Global Update»), որի միջոցով հնարավոր է հեշտությամբ գտնել ընկերությանն անհրաժեշտ մասնագետին: Սա հաճախորդների գլոբալ բազան է: Այսինքն՝ մենք օգնում ենք գերծատուներին խնայել և՛ ժամանակ, և՛ ռեսուրսներ:
Վերջում կցանկանամ բոլորին շարժվել միշտ առաջ և հասնել բարձունքների: