Տեսանյութը, որում «Իսլամական պետության» զինյալը մահապատժի է ենթարկել ամերիկացի լրագրող Սթիվեն Սոթլոֆֆին, համապատասխանում է իրականությանը, հաստատել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհուրդը: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով գերատեսչության ներկայացուցիչ Քեյթլին Հեյդենին:
«ԱՄՆ հետախուզական վարչությունն ուսումնասիրել է ԱՄՆ քաղաքացի Սթիվեն Սոթլոֆի մասին վերջերս հրապարակված տեսանյութը և պարզել, որ այն իսկական է»,-ասել է Հեյդենը:
Հիշեցնենք, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ակտիվիստները, որոնք գործում են Սիրիայում և Իրաքում, այսօր մահապատժի են ենթարկել ամերիկացի արդեն երկրորդ լրագրող Սթիվեն Սոթլոֆֆին: Տեսանյութում Սոթլոֆֆը հայտնվում է բանտարկյալի նարնջագույն զգեստով: Լրագրողին առևանգել էին Սիրիայի սահմանի մոտ՝ մեկ տարի առաջ:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					