Տեսանյութը, որում «Իսլամական պետության» զինյալը մահապատժի է ենթարկել ամերիկացի լրագրող Սթիվեն Սոթլոֆֆին, համապատասխանում է իրականությանը, հաստատել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհուրդը: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով գերատեսչության ներկայացուցիչ Քեյթլին Հեյդենին:

«ԱՄՆ հետախուզական վարչությունն ուսումնասիրել է ԱՄՆ քաղաքացի Սթիվեն Սոթլոֆի մասին վերջերս հրապարակված տեսանյութը և պարզել, որ այն իսկական է»,-ասել է Հեյդենը:

Հիշեցնենք, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ակտիվիստները, որոնք գործում են Սիրիայում և Իրաքում, այսօր մահապատժի են ենթարկել ամերիկացի արդեն երկրորդ լրագրող Սթիվեն Սոթլոֆֆին: Տեսանյութում Սոթլոֆֆը հայտնվում է բանտարկյալի նարնջագույն զգեստով: Լրագրողին առևանգել էին Սիրիայի սահմանի մոտ՝ մեկ տարի առաջ: