Հանրապետության տարածքում սեպտեմբերի 03-04-ին, 07-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 05-06-ին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Օդի ջերմաստիճանը 03-ին կբարձրանա 2-3, արևելյան շրջաններում 4-5 աստիճանով, 05-ին կնվազի 2-3 աստիճանով:
Երևանում սեպտեմբերի 03-04-ին, 07-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 05-06-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի փոքր հավանականություն: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20մ/վրկ արագությամբ:


