Կալիֆոռնիայի Թաուզենդ-Օաքս քաղաքի թաղամասերից մեկում անհանգիստ վիճակ է: Բնակիչներին նախազգուշացրել են, որ ծայրահեղ վտանգավոր օձ է հայտնվել ազատության մեջ, փոխանցում  է Daily Mail-ը:

Thousand Oaks շրջանի իշխանությունները հայտնում են, որ էկզոտիկ սպիտակ կոբրայի մասին իրենց հայտնել է բնակչուհիներից մեկը, որի շան վրա հարձակվել է օձը:

Միջադեպը տեղի էր ունեցել երկուշաբթի երեկոյան: Կնոջը հաջողվել է լուսանկարել օձին: Ամենայն հավանականությամբ այն ալբինոս տեսակի կոբրա է:

Վիրավոր շանը տեղափոխել են անասնաբուժական հիվանդանոց, իսկ օձին դեռ շարունակում են որոնել