Կալիֆոռնիայի Թաուզենդ-Օաքս քաղաքի թաղամասերից մեկում անհանգիստ վիճակ է: Բնակիչներին նախազգուշացրել են, որ ծայրահեղ վտանգավոր օձ է հայտնվել ազատության մեջ, փոխանցում է Daily Mail-ը:
Thousand Oaks շրջանի իշխանությունները հայտնում են, որ էկզոտիկ սպիտակ կոբրայի մասին իրենց հայտնել է բնակչուհիներից մեկը, որի շան վրա հարձակվել է օձը:
Միջադեպը տեղի էր ունեցել երկուշաբթի երեկոյան: Կնոջը հաջողվել է լուսանկարել օձին: Ամենայն հավանականությամբ այն ալբինոս տեսակի կոբրա է:
Վիրավոր շանը տեղափոխել են անասնաբուժական հիվանդանոց, իսկ օձին դեռ շարունակում են որոնել