Հանրապետության տարածքում սեպտեմբերի 6-ին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: 7-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 6-ին կնվազի 2-3 աստիճանով, 7-10-ին նույնքան կբարձրանա:

Երևանում սեպտեմբերի 6-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի սեպտեմբերի 6-ի բազմամյա կլիմայական տվյալներն են՝ 

• Օդի առավելագույն ջերմաստիճան 37.60C (2007 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 8.70C (1988 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 23.00C