Այսօր ՀՀ Զինված Ուժերում նշվում է Ինժեներա-սակրավորային զորքերի օրը, քանի, որ 1992 թ. սեպտեմբերի 7-ին Լաչինի միջանցքում ինժեներական ստորաբաժանումների կողմից ինժեներական ռազմամթրքի ճիշտ կիրառման և փայլուն աշխատանքի արդյունքում պատրաստվել էին համապատասխան ականապատման դաշտեր, ինչի շնորհիվ կանխվել է հակառակորդի առաջխաղացումը և նրան հասցվել է կենդանի ուժի և մարտական տեխնիկայի մեծ կորուստներ: 

Դա է հանդիսացել հիմանական շարժառիթը, որ 2000 թվականից այս օրը տոն է դարձել Հայկական Բանակի ինժեներների համար

Հատուկ է ինժեներական զորքերի դերն ու նշանակությունը թե պատերազմական, թե խաղաղ ժամանակներում: Ինժեներական զորքերն իրականացնում են մարտական խնդիրներ սահմանամերձ գոտիներում` ծավալելով ինժեներական ապահովման` այդ թվում ականապատման եւ ականազերծման, պայթունավտանգ առարկաների վնասազերծման աշխատանքներ:

Ինժեներական ստորաբաժանումները մեծ ներդրում են ունեցել մարտական գործողությունները հաղթանակներով պսակելու կարևոր գործում:

Yerevannews.am-ի խմբագրակազմը շնորհավորում է ՀՀ ԶՈւ բոլոր ինժեներ-սակրավորներին տոնի կապակցությամբ և ցանկանում է բոլորին քաջ առողջություն և որ իրենց գիտելիքները կիառվեն միայն զորավարժարաններում: