Այսօր ՀՀ Զինված Ուժերում նշվում է Ինժեներա-սակրավորային զորքերի օրը, քանի, որ 1992 թ. սեպտեմբերի 7-ին Լաչինի միջանցքում ինժեներական ստորաբաժանումների կողմից ինժեներական ռազմամթրքի ճիշտ կիրառման և փայլուն աշխատանքի արդյունքում պատրաստվել էին համապատասխան ականապատման դաշտեր, ինչի շնորհիվ կանխվել է հակառակորդի առաջխաղացումը և նրան հասցվել է կենդանի ուժի և մարտական տեխնիկայի մեծ կորուստներ:
Դա է հանդիսացել հիմանական շարժառիթը, որ 2000 թվականից այս օրը տոն է դարձել Հայկական Բանակի ինժեներների համար
Հատուկ է ինժեներական զորքերի դերն ու նշանակությունը թե պատերազմական, թե խաղաղ ժամանակներում: Ինժեներական զորքերն իրականացնում են մարտական խնդիրներ սահմանամերձ գոտիներում` ծավալելով ինժեներական ապահովման` այդ թվում ականապատման եւ ականազերծման, պայթունավտանգ առարկաների վնասազերծման աշխատանքներ:
Ինժեներական ստորաբաժանումները մեծ ներդրում են ունեցել մարտական գործողությունները հաղթանակներով պսակելու կարևոր գործում:
Yerevannews.am-ի խմբագրակազմը շնորհավորում է ՀՀ ԶՈւ բոլոր ինժեներ-սակրավորներին տոնի կապակցությամբ և ցանկանում է բոլորին քաջ առողջություն և որ իրենց գիտելիքները կիառվեն միայն զորավարժարաններում:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
		 
								 Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
										Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
				 
								 
								 
								 Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
										Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					