«Երեկ նորընտիր  նախագահի  1-ին  այցը  եղավ  Ռուսաստան, կարևորելով  հետագա հարաբերությունների  խորացումը: Թե ինչ  ուղղությամբ կզարգանան  այդ  հանդիպումները« դժվար է ասել, քանի որ տարին նոր է  սկսվում: Երկու  երկրների  նախագահների  երկկողմ  հանդիպման ժամանակ շեշտադրվել է տարածաշրջանային հարաբերություններ, նաև ռուս-վրացական հարաբերությունների փոփոխություններ, Աբխազական երկաթգծի վերանորոգումը, ինչը մեզ ապրանքի փոխանակման համար շատ կարևոր է»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Նարեկ Գալստյանը:

Վերջինս նշեց, որ մեզ համար կարևոր է տարածաշրջանի խնդիրների լուծումը, որպեսզի արդյունքում Վրաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններում տեսնի այլ ենթատեքստ:

  Լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք նախագահները խոսել  են գազի գնի մասին, քաղաքագետը դեռևս կանխատեսումներ չի անում: Նրա խոսքով, պետք է հաշվի առնենք համաշխարհային շուկան, իսկ իր նախնական կանխատեսմամբ հասարակ քաղաքացու համար թանկացումը մեծ չի լինի: