«Երեկ նորընտիր նախագահի 1-ին այցը եղավ Ռուսաստան, կարևորելով հետագա հարաբերությունների խորացումը: Թե ինչ ուղղությամբ կզարգանան այդ հանդիպումները« դժվար է ասել, քանի որ տարին նոր է սկսվում: Երկու երկրների նախագահների երկկողմ հանդիպման ժամանակ շեշտադրվել է տարածաշրջանային հարաբերություններ, նաև ռուս-վրացական հարաբերությունների փոփոխություններ, Աբխազական երկաթգծի վերանորոգումը, ինչը մեզ ապրանքի փոխանակման համար շատ կարևոր է»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Նարեկ Գալստյանը:
Վերջինս նշեց, որ մեզ համար կարևոր է տարածաշրջանի խնդիրների լուծումը, որպեսզի արդյունքում Վրաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններում տեսնի այլ ենթատեքստ:
Լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք նախագահները խոսել են գազի գնի մասին, քաղաքագետը դեռևս կանխատեսումներ չի անում: Նրա խոսքով, պետք է հաշվի առնենք համաշխարհային շուկան, իսկ իր նախնական կանխատեսմամբ հասարակ քաղաքացու համար թանկացումը մեծ չի լինի: