Րաֆֆի Հովհաննիսյանի Վլադիմիր Պուտինին  ուղղված  շնորհավորանքը վերանայելու  հորդորը տեղ չի հասնում,  քանի որ կա Եվրասիական Միությանն անդամակցության հարցը : Այս մասին այսօր Ազատության հրապարակում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  «Ժառանգություն»  կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

«Կա ղարաբաղյան ազատագրված տարածքների զիջման խնդիր, կա  հայ-թուրքական խնդիր  և ոչ միայն Ռուսաստանի հետ կապված, այլ այդ շնորհավորանքների քողի ներքո ինչ կա ես դա եմ ասում»,-այսպես մեկնաբանեց Արմեն Մարտիրոսյանը Վլադիմիր Պուտինի կողմից երեկ ևս մեկ անգամ Սերժ Սարգսյանին շնորհավորելու փաստը:

Արմեն Մարտիրոսյանն անդրադառնալով Երևանի ավագանու  ընտրություներին համատեղ դաշինքով մասնակցելուն` ասաց.«Յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է որոշում,  ինչպես ՀՅԴ-ն,  այնպես էլ  ժառանգությունը կարող է և իրավունք ունի ինքնուրույն որոշումներ կայացնի»: Այսուհանդերձ Մարտիրոսյանն ասաց, որ դաշինքով  մասնակցության վերջնական որոշում դեռ չկա:

Պատասխանելով YerevanNews.am-ի այն հարցին, թե ԲՀԿ-ն հայտարարում է, որ ինքը ժողովրդի կողքին է Դուք ԲՀԿ-ին տեսնու՞մ  եք ժողովրդի կողքին` Արմեն Մարտիրոսյանն ասաց.«Ես կարծում եմ այս պարագայում ես ևս մեկ անգամ կրկնեմ, խնդիրը կայանում է նրանում, որ ով ժողովրդի կողքին է պետք է լինի Ազատության հրապարակում և  ժողովուրդը  ինքը տեսնի»: