Րաֆֆի Հովհաննիսյանի Վլադիմիր Պուտինին ուղղված շնորհավորանքը վերանայելու հորդորը տեղ չի հասնում, քանի որ կա Եվրասիական Միությանն անդամակցության հարցը : Այս մասին այսօր Ազատության հրապարակում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
«Կա ղարաբաղյան ազատագրված տարածքների զիջման խնդիր, կա հայ-թուրքական խնդիր և ոչ միայն Ռուսաստանի հետ կապված, այլ այդ շնորհավորանքների քողի ներքո ինչ կա ես դա եմ ասում»,-այսպես մեկնաբանեց Արմեն Մարտիրոսյանը Վլադիմիր Պուտինի կողմից երեկ ևս մեկ անգամ Սերժ Սարգսյանին շնորհավորելու փաստը:
Արմեն Մարտիրոսյանն անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություներին համատեղ դաշինքով մասնակցելուն` ասաց.«Յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է որոշում, ինչպես ՀՅԴ-ն, այնպես էլ ժառանգությունը կարող է և իրավունք ունի ինքնուրույն որոշումներ կայացնի»: Այսուհանդերձ Մարտիրոսյանն ասաց, որ դաշինքով մասնակցության վերջնական որոշում դեռ չկա:
Պատասխանելով YerevanNews.am-ի այն հարցին, թե ԲՀԿ-ն հայտարարում է, որ ինքը ժողովրդի կողքին է Դուք ԲՀԿ-ին տեսնու՞մ եք ժողովրդի կողքին` Արմեն Մարտիրոսյանն ասաց.«Ես կարծում եմ այս պարագայում ես ևս մեկ անգամ կրկնեմ, խնդիրը կայանում է նրանում, որ ով ժողովրդի կողքին է պետք է լինի Ազատության հրապարակում և ժողովուրդը ինքը տեսնի»: