Հայաստանում վերջերս մեծ թափով առաջ եկավ աստղ դառնալու տենդենցը: Եթերաշրջանում հայտնվեցին շատ երգիչներ: Ոմանք ժամանակի ընթացքում խոր արմատներ են գցեցին հայկական շոու բիզնեսում, ոմանք էլ դարձան հայտնի ինչ-ինչ պատճառներով: Շոու բիզնեսում կան և եղել են բազմաթիվ գործիչներ, ովքեր սիրվել և ընդունվել են, սակայն ժամանակի ընթացքում պասիվացել են, հայտնի չէ թե ինչ պատճառներով, և պարզ չէ թե ինչ ճակատագրի է արժանացել նրանց ստեղծագործական կյանքը:

Այս անգամ Yerevannews.am-ը այս թեմայով զրուցել է ջութակահար Արտյոմ Այորումյանի հետ, ում աշխատանքները կարծես բավականին գոհացուցիչ էին թվում և ընդունված էին հանրության կողմից: Վաղուց է ինչ երիտասարդ ջութակահարի աշխատանքին ականատես չեն լինում նրա երկրպագուները: 

- Կպատմեք ձեր ստեղծագործական կյանքից: Ինչո՞վ է զբաղվում Արտյոմ Այրումյանն այժմ:

Այս պահին զբաղված եմ ձայնագրություններով և գործիքավորումներով: Նոր աշխատանքներ եմ պատրաստում: Ի դեպ ասեմ, որ ոճային տեսանկյունից բավականին տարբերվում է նախկին աշխատանքներից:

- Որոշ ժամանակ առաջ տեսահոլովակ նկարեցիք: Պարբերաբար հայտնվում էիք եթերում: Հիմա պասիվ եք: Պատճառը ո՞րն է:

Հիմա բարդ է  տեսահոլովակների առումով և շատ դժվար է լինել հեռուստաեթերում հովանավորության տեսանկյունից: Ավելի շատ դա է պատճառը, բացի այդ ես այդքան կոմերցիայով չեմ զբաղվում այլ զբաղվում եմ սիրած աշխատանքով: Ես անում եմ այն ինձ ինչ հոգեհարազատ է:

-Ի՞նչ եք կարծում ջութակը կորու՞մ է. թե պահանջված է:

Ընդհանուր առմամբ չեմ կարող ասել եթերում ինչպես է պահանջված է թե ոչ, բայց կարող եմ ասել, որ երաժշտական ուսումանական հաստատություններում բավական մեծ անկում կա այս բնագավառում: Ես տեղեկացված եմ այդ ոլորտից և վստահ կարող եմ ասել, որ դիմորդները շատ քիչ են, տարիներ առաջ երբ ես էի ուսանող, այն շատ պահանջված էր: Շատ քիչ թվով երեխաներ են, որ ընտրում են ջութակահարի մասնագիտությունը: Սա մտահոգիչ է:

-Խոսեցիք երեխաներից, Ինչ խորհուրդ կտաք սկսնակ ջութակահարներին, այն երեխաներին, ովքեր պատրաստվում են դառնալ ջութակահար: 

Նախ  ինչպես ասում են պետք է այդ ունակությունը մարդու միջից լինի և եթե այն առկա է, ուրեմն խորհուրդ կտամ շատ պարապեն ու աշխատեն իրենց վրա: Կլինեն դժվարություններ, դեպքեր երբ ամենը անիմաստ կթվա, կկոտրվեն, քանի որ ջութակը բավականին բարդ գործիք է և անհրաժեշտ է չնահանջել և անխոս սիրել գործիքը, այլ պարգայում այն փոխոդարձությամբ չի պատասխանի իրենց: Կան նրբություններ, որոնք մասնագիտական կրթություն ստանալով ձեռք բերելը հնարավոր չէ, այն պետք է ստանալ քրտնաջան աշխատանքով ու փորձով: 

- Առաջիկայում ձեր երկրպագուները առիթ կունենա՞ն վայելելու ձեր ստեղծագործությունները:

Ես աշխատում եմ այդ ուղղությամբ մեծ եռանդով: Հստակ ժամանակահատված չեմ կարող նշել, քանի որ ինքս էլ չգիտեմ: Բայց անպայման կներկայանամ և ինչպես նշեցի նորովի, ոճային որոշակի փոփոխություններով:

Առաջարկում ենք դիտել Արտյոմ Այրումյանի գեղեցիկ կատարումներից մեկը՝