Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ այս տարվա մարտ ամսին Ռուսաստանի կողմից բռնազավթված Ղրիմի թերակղզին կվերադարձվի Ուկրաինային, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ելույթ ունենալով Կիևում միջազգային ֆորումին` Պորոշենկոն հայտարարել է, որ Ուկրաինայի համար Ղրիմի կորուստը լուրջ խնդիր է, բայց երկիրը, նախագահի խոսքով, անպայման այն ետ կվերադարձնի:
Պորոշենկոն նաև ընդգծել է, որ Ղրիմը ետ կվերադարձվի, բայց ոչ անպայմանորեն ռազմական միջամտության արդյունքում:
Նախագահը նաև հայտարարել է, որ Ուկրաինայի բարձրագույն խորհուրդը հաջորդ երեքշաբթի պատրաստվում է վավերացնել ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագիրը: