Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ այս տարվա մարտ ամսին Ռուսաստանի կողմից բռնազավթված Ղրիմի թերակղզին կվերադարձվի Ուկրաինային, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ելույթ ունենալով Կիևում միջազգային ֆորումին`  Պորոշենկոն հայտարարել է, որ Ուկրաինայի համար Ղրիմի կորուստը լուրջ խնդիր է, բայց երկիրը, նախագահի խոսքով, անպայման այն ետ կվերադարձնի:

Պորոշենկոն նաև ընդգծել է, որ Ղրիմը ետ կվերադարձվի, բայց ոչ անպայմանորեն ռազմական միջամտության արդյունքում:

Նախագահը նաև հայտարարել է, որ Ուկրաինայի բարձրագույն խորհուրդը հաջորդ երեքշաբթի պատրաստվում է վավերացնել ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագիրը: