«Հետայսու ես մեկնաբենելու եմ միայն պարոն Սարգսյանի խոսքերը,  ուրիշ  մարդկանց խոսքերը չեմ ուզում մեկնաբանել»,­ այս մասին այսօր Ազատության հրապարակում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով արդեն 4 օր է ինչ հացադուլ է անում Ազատության հրապարակում:

Նա լրագրողների հարցերին ի պատսխան, թե այս կամ այն գործչի հետ ինչի մասին են խոսել՝ ասաց,  որ եթե իր զրուցակիցները ցանկություն չունեն հրապարակայնացնենլ  իրենց խոսակցությունը, ապա ինքն այդ որոշումը հարգում է.«Քաղաքավարական այց էր, զորակցական  այց  էր և շնորհակալություն եմ հայտնում»,­ասաց նա՝ անդրադառնալով Լևոն Զուրաբյանի, Արամ Մանուկյանի, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և այլոց այցերին:

«Երախտագիտություն հայտնեցի ոստիկանության պահվածքի համար և ասացի, որ եթե որևէ սրացում լինի,  դա միայն դիմացի մայթից  կլինի»,­հավելեց  Հովհաննիսյանը։

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդն անդրադառնալով  տարբեր երկրների կողմից  Սերժ Սարգսյանին ուղղված շնորհավորական ուղերձներին ասաց.«Մեծ տերությունները չեն, որ պետք է Չարենց մեկնաբանեն: Իրենք լավ գիւտեն, որ իրենց մոտեցմամբ արցախյան հարցում, մադրիդյան սկզբունքերից մինչև հայ­թուրքական հակապետական արձանագրություններ իրենք գիտեն, որ կանգնած  են հայ ժողովրդի շարժման դեմ։ Իրենք իրավունք չունեն դաս տալ հայ ժողովրդին: Ինձ թվում է, որ եթե մեր ժողվուրդը հաստատակամ է,  հետևողական ես հիմք ունեմ դա պնդելու, և կարծում եմ, որ որոշ պետություներ, որ ուեն խիղճ պետք  է հասկանան, որ Հայաստանն էլ ունի ռեալ պոլիտիկ»:

 Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ բաց է ցանկացած քաղաքական ուժի համար, այդ թվում նաև Լևոն Տեր-­Պետրոսյանի.«Դուք գիտեք, որ ես ինքս նախորդ ծոմից հետո չնայելով բարևների  բացակայությանը առաջարկել եմ հանդիպում նաև յոթ,  տաս օր առաջ , եթե նպատակահարմար լինի   1-ին նախագահը՝  ես պատրաստ եմ: Հարգում եմ բոլոր բոլորին,  նաև գիտեմ, որ բոլորն էլ սխալական են: Եթե ինքը ցանկանա, ես մեծ սիրով կհանդիպեմ իրեն Ազատության հրապարակում:  Ես արդեն հատուկ զանգեր չեմ անում, ամեն ինչ տեղի ունենում է առանց իմ խնդրանքից, դրա համար ով կամավոր ուզմու է գալ հանդիպման ես պատրստ եմ»: