«Հետայսու ես մեկնաբենելու եմ միայն պարոն Սարգսյանի խոսքերը, ուրիշ մարդկանց խոսքերը չեմ ուզում մեկնաբանել», այս մասին այսօր Ազատության հրապարակում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով արդեն 4 օր է ինչ հացադուլ է անում Ազատության հրապարակում:
Նա լրագրողների հարցերին ի պատսխան, թե այս կամ այն գործչի հետ ինչի մասին են խոսել՝ ասաց, որ եթե իր զրուցակիցները ցանկություն չունեն հրապարակայնացնենլ իրենց խոսակցությունը, ապա ինքն այդ որոշումը հարգում է.«Քաղաքավարական այց էր, զորակցական այց էր և շնորհակալություն եմ հայտնում»,ասաց նա՝ անդրադառնալով Լևոն Զուրաբյանի, Արամ Մանուկյանի, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և այլոց այցերին:
«Երախտագիտություն հայտնեցի ոստիկանության պահվածքի համար և ասացի, որ եթե որևէ սրացում լինի, դա միայն դիմացի մայթից կլինի»,հավելեց Հովհաննիսյանը։
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդն անդրադառնալով տարբեր երկրների կողմից Սերժ Սարգսյանին ուղղված շնորհավորական ուղերձներին ասաց.«Մեծ տերությունները չեն, որ պետք է Չարենց մեկնաբանեն: Իրենք լավ գիւտեն, որ իրենց մոտեցմամբ արցախյան հարցում, մադրիդյան սկզբունքերից մինչև հայթուրքական հակապետական արձանագրություններ իրենք գիտեն, որ կանգնած են հայ ժողովրդի շարժման դեմ։ Իրենք իրավունք չունեն դաս տալ հայ ժողովրդին: Ինձ թվում է, որ եթե մեր ժողվուրդը հաստատակամ է, հետևողական ես հիմք ունեմ դա պնդելու, և կարծում եմ, որ որոշ պետություներ, որ ուեն խիղճ պետք է հասկանան, որ Հայաստանն էլ ունի ռեալ պոլիտիկ»:
Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ բաց է ցանկացած քաղաքական ուժի համար, այդ թվում նաև Լևոն Տեր-Պետրոսյանի.«Դուք գիտեք, որ ես ինքս նախորդ ծոմից հետո չնայելով բարևների բացակայությանը առաջարկել եմ հանդիպում նաև յոթ, տաս օր առաջ , եթե նպատակահարմար լինի 1-ին նախագահը՝ ես պատրաստ եմ: Հարգում եմ բոլոր բոլորին, նաև գիտեմ, որ բոլորն էլ սխալական են: Եթե ինքը ցանկանա, ես մեծ սիրով կհանդիպեմ իրեն Ազատության հրապարակում: Ես արդեն հատուկ զանգեր չեմ անում, ամեն ինչ տեղի ունենում է առանց իմ խնդրանքից, դրա համար ով կամավոր ուզմու է գալ հանդիպման ես պատրստ եմ»: