Ո՞ վ է այս տարի բոլորից հաջողակը, բոլորից հայտնին և նորաձևը: Այս հարցին, ինչպես միշտ, պատասխաններ տվեց «Տարվա մարդ» մրցանակաբաշխությունը, որն անցկացվում է արդեն 12-րդ անգամ, գրում է spletnik.ru-ն:

Ընդամենը մի քանի ժամ առաջ Մայակովսկու անվան թատրոնում տեղի ունեցավ մրցանակների հանդիսավոր հանձնումը: Մրցանակակիրների թվում էին Յանա Ռուդկովսկայան, Սվետլանա Բոնդարչուկը, Աննա Չիպովսկայան, Լեոնիդ Յարմոլնիկը, Իգոր Կրուտոյը և մի շարք այլ աստղեր:

Մրցանակաբաշխությանը բոլոր հյուրերը շատ երկար և լավ էին նախապատրաստվել: Միջոցառման համար խիստ դրեսս կոդ էր նախատաեսված, այնպես որ տղամարդիկ կրում էին կոստյում և փողկապներ, իսկ կանայք` երկար երեկոյան զգեստներ և թանկարժեք զարդեր:

«Տարվա բիզնեսմեն» անվանակարգը բաժին հասավ Սերգեյ Գալիսկիին, «Տարվա դերասան» ճանաչվեց Լեոնիդ Յարմոլնիկը Ալեոքսեյ Գերմանի «Դժվար է լինել Աստված» ֆիլմում խաղացած իր դերի համար, «Քայլ առաջ»  հատուկ մրցանակը տրվեց Յուրի Կոլոկոլնիկովին:

«Տարվա լրագրող» ճանաչվեց Յուլյա Ազարը: Եվ վերջապես «Տարվա մարդ» անվանակարգը բաժին հասավ պրոդյուսեր Կոնստանդին Էռնստին: