Ո՞ վ է այս տարի բոլորից հաջողակը, բոլորից հայտնին և նորաձևը: Այս հարցին, ինչպես միշտ, պատասխաններ տվեց «Տարվա մարդ» մրցանակաբաշխությունը, որն անցկացվում է արդեն 12-րդ անգամ, գրում է spletnik.ru-ն:
Ընդամենը մի քանի ժամ առաջ Մայակովսկու անվան թատրոնում տեղի ունեցավ մրցանակների հանդիսավոր հանձնումը: Մրցանակակիրների թվում էին Յանա Ռուդկովսկայան, Սվետլանա Բոնդարչուկը, Աննա Չիպովսկայան, Լեոնիդ Յարմոլնիկը, Իգոր Կրուտոյը և մի շարք այլ աստղեր:
Մրցանակաբաշխությանը բոլոր հյուրերը շատ երկար և լավ էին նախապատրաստվել: Միջոցառման համար խիստ դրեսս կոդ էր նախատաեսված, այնպես որ տղամարդիկ կրում էին կոստյում և փողկապներ, իսկ կանայք` երկար երեկոյան զգեստներ և թանկարժեք զարդեր:
«Տարվա բիզնեսմեն» անվանակարգը բաժին հասավ Սերգեյ Գալիսկիին, «Տարվա դերասան» ճանաչվեց Լեոնիդ Յարմոլնիկը Ալեոքսեյ Գերմանի «Դժվար է լինել Աստված» ֆիլմում խաղացած իր դերի համար, «Քայլ առաջ» հատուկ մրցանակը տրվեց Յուրի Կոլոկոլնիկովին:
«Տարվա լրագրող» ճանաչվեց Յուլյա Ազարը: Եվ վերջապես «Տարվա մարդ» անվանակարգը բաժին հասավ պրոդյուսեր Կոնստանդին Էռնստին:



 
										
										 
										
										 
										
										 
													 
													 
													 
													 
													 
													 
													 
													 
													 
													 
													 
													 
													 
													 
													 
													 
													 
													 
													 
											






 
		 
								 Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
										Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
				 
								 
								 
								 Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
										Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					