Հանրապետության տարածքում՝ սեպտեմբերի 22-23-ին երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում, 24-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին` հյուսիս–արևելյան` 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ` 20-25մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 22-23-ին արևելյան շրջաններում կբարձրանա 5-6 աստիճանով:
Երևանում` սեպտեմբերի 22-23-ին` երեկոյան սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի փոքր հավանականություն: