Հանրապետության տարածքում՝ սեպտեմբերի 27-28-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: 29-ին և 30-ի գիշերը շրջանների զգալի մասում, 30-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին` հարավ–արևմտյան 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ 20-25մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 27-28-ին կբարձրանա 2-3 աստիճանով, 29-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով:
Երևանում` սեպտեմբերի 27-28-ին, 30-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: 29-ին և 30-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ: