Հանրապետության տարածքում՝ սեպտեմբերի 29-ին, հոկտեմբերի 1-ին, 2-ին օրվա երկրորդ կեսին հյուսիսային շրջաններում, սեպտեմբերի 29-ին և 30-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 30-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին` հարավ–արևմտյան` 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ 20-25մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 29-30-ին կնվազի 4-5 աստիճանով:
Երևանում` սեպտեմբերի 30-ին, հոկտեմբերի 1-ին և 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 29-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: