Հարկային փոփոխությունները ծամոնի պես բան են դարձել, անընդհատ փոփոխվում են: Այսպես սկսեց իր խոսքը՝ այսօր  լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Սպառողների ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը:

Երկու ամիս  առաջ ասոցիացայի նախագահը եղել է մարզերում, և անձամբ է ծանոթացել խանութներում տիրող իրավիճակի հետ: Նա նշում է, որ շատ խանութներ փակվել են: Նրան առաջնային անհանգստացնում է սուպերմարկետներում վաճարվող հին սննդամթերքը՝ հատկապես աղցանների պարագայում, երբ բաղադրությունը վրան գրված չի լինում:

Մելիտա Հակոբյանը  լինելով արտասահմանում, և ծանոթ  լինելով այնտեղի սուպերմարկետների և խանութների գներին, նշում է  որ, այնտեղ համեմատած ավելի ցածր գներ են, և ավելի որակով ապրանք: Հայաստանում  սննդամթերքը  թանկանում է այն ժամանակ, երբ էլէնգիան է թանկանում, որը օրինակ այս տարի թանկացավ չորս դրամով:

Նա մասնավորապես ասաց. «մեր երիտասարդ երկիրը մենք պետք է զարգացնենք: Մեր ապրանքները մենք կարողանում ենք վերահսկել, իսկ ներմուծվող ապրանքներին չենք կարողանում  վերահսկողություն սահմանել: Մենք մեր երկիրը պետք է դարձնենք իրավական երկիր, որտեղ օրենքը կունենա իր ուժը»,- այսպես  ամփոփեց  իր խոսքը՝ Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահը: