Հարկային փոփոխությունները ծամոնի պես բան են դարձել, անընդհատ փոփոխվում են: Այսպես սկսեց իր խոսքը՝ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Սպառողների ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը:
Երկու ամիս առաջ ասոցիացայի նախագահը եղել է մարզերում, և անձամբ է ծանոթացել խանութներում տիրող իրավիճակի հետ: Նա նշում է, որ շատ խանութներ փակվել են: Նրան առաջնային անհանգստացնում է սուպերմարկետներում վաճարվող հին սննդամթերքը՝ հատկապես աղցանների պարագայում, երբ բաղադրությունը վրան գրված չի լինում:
Մելիտա Հակոբյանը լինելով արտասահմանում, և ծանոթ լինելով այնտեղի սուպերմարկետների և խանութների գներին, նշում է որ, այնտեղ համեմատած ավելի ցածր գներ են, և ավելի որակով ապրանք: Հայաստանում սննդամթերքը թանկանում է այն ժամանակ, երբ էլէնգիան է թանկանում, որը օրինակ այս տարի թանկացավ չորս դրամով:
Նա մասնավորապես ասաց. «մեր երիտասարդ երկիրը մենք պետք է զարգացնենք: Մեր ապրանքները մենք կարողանում ենք վերահսկել, իսկ ներմուծվող ապրանքներին չենք կարողանում վերահսկողություն սահմանել: Մենք մեր երկիրը պետք է դարձնենք իրավական երկիր, որտեղ օրենքը կունենա իր ուժը»,- այսպես ամփոփեց իր խոսքը՝ Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահը: