Հայտնի ռուս տիեզերագնաց-փորձարկող Սերգեյ Ռյազանսկին, որը այժմ գտնվում է Հայաստանում, Երևանում ՌԴ ՊՆ №21 միջնակարգ դպրոցում անցկացրել է «Արիության դաս»: Այս մասին հայտնում է ՌԴ Հարավային ռազմական շրջանի մամլո ծառայությունը:
Ռյազանսկին «Союз ТМА-10М» անձնակազմի հրամանատարն է, որը աշխարհում առաջին անգամ երկինք բարձրացրեց Սոչիի Օլիմպիական խաղերի ջահը: Հաղորդագրության մեջ ասվում է.
«Ռուսական ռազմական բազայի զինծառայողների երեխաները դասի ընթացքում հնարավորություն ունեցան շփվել մի մարդու հետ, որը իրականություն է դարձրել իր մանկական երազանքը՝ դառնալ տիեզերագնաց»:
Դասընթացն անցել է ակտիվ մթնոլորտում: Հյուրը նույնիսկ նախապատրաստել էր ֆոտո պրեզենտացիա և տեսանյութեր: Բացի այս, երեխաները իմացան, թե ինչ տեսակի սպորտաձևերով են զբաղվում տիեզերագնացները և այլ հետաքրքիր տեղեկություններ:
Հայտնի տիեզերագնացը այցելել է նաև ռուսական օդային ռազմական «Էրեբունի» ռազմակայան:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					