Հայտնի ռուս տիեզերագնաց-փորձարկող Սերգեյ Ռյազանսկին, որը այժմ գտնվում է Հայաստանում, Երևանում ՌԴ ՊՆ №21 միջնակարգ դպրոցում անցկացրել է «Արիության դաս»: Այս մասին հայտնում է ՌԴ Հարավային ռազմական շրջանի մամլո ծառայությունը: 

Ռյազանսկին «Союз ТМА-10М» անձնակազմի հրամանատարն է, որը աշխարհում առաջին անգամ երկինք բարձրացրեց Սոչիի Օլիմպիական խաղերի ջահը: Հաղորդագրության մեջ ասվում է.

«Ռուսական ռազմական բազայի զինծառայողների երեխաները դասի ընթացքում հնարավորություն ունեցան շփվել մի մարդու հետ, որը իրականություն է դարձրել իր մանկական երազանքը՝ դառնալ տիեզերագնաց»: 

Դասընթացն անցել է ակտիվ մթնոլորտում: Հյուրը նույնիսկ նախապատրաստել էր ֆոտո պրեզենտացիա և տեսանյութեր: Բացի այս, երեխաները իմացան, թե ինչ տեսակի սպորտաձևերով են զբաղվում տիեզերագնացները և այլ հետաքրքիր տեղեկություններ: 

Հայտնի տիեզերագնացը այցելել է նաև ռուսական օդային ռազմական «Էրեբունի» ռազմակայան: