Հանրապետության տարածքում՝ հոկտեմբերի 6-ին հյուսիսային շրջաններում, 7-ին` հյուսիսային և արևելյան, 8-9-ին արևելյան շրջաններում սպասվում է անձրև, առանձին հատվածներում` նաև մառախուղ:
Քամին հյուսիս–արևմտյան` 5-10 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 7-8-ին արևելյան շրջաններում կնվազի 6-8 աստիճանով:
Երևանում` հոկտեմբերի 6-9-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում: