Հանրապետության տարածքում՝ հոկտեմբերի 8-11-ին հյուսիսային և արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, առանձին հատվածներում նաև մառախուղ:
Հանրապետության մյուս շրջաններում 8-11-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, հնարավոր է թույլ անձրև:
Քամին` հյուսիս–արևմտյան, 5-10 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 8-ին կնվազի 2-3 աստիճանով:
Երևանում` հոկտեմբերի 8-11-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, հնարավոր է անձրև: