Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը կտրամադրվի 23 մլն դրամ արժողությամբ «Տոյոտա Պրադո» մակնիշի մեքենա, որը ամրակցված է ֆինանսների նախարարությանը: Այս որոշումն ընդունվեց այսօր՝ հոկտեմբերի 9-ի կառավարության նիստի ժամանակ: Փաստացիորեն հաստատվեց Ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանի ներկայացրած նախագիծը:
Նախարարը մասնավորապես ասել է, որ մեքենան անհրաժեշտ է պաշտպանության նախարարին դժվարանցանելի զորամասեր այցելելու համար:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախարարության ենթակայության ներքո գործող մի քանի զորամասեր գտնվում են դժվարանցանելի վայրերում` գործնական անհրաժեշտություն է առաջանում պարբերաբար այցելություններ կատարելու միջոցով տեղում ապահովել վերջիններիս բնականոն աշխատանքների իրականացումը»,- ասել է նա: