Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը կտրամադրվի 23 մլն դրամ արժողությամբ «Տոյոտա Պրադո» մակնիշի մեքենա, որը ամրակցված է  ֆինանսների նախարարությանը: Այս որոշումն ընդունվեց այսօր՝ հոկտեմբերի 9-ի կառավարության նիստի ժամանակ: Փաստացիորեն հաստատվեց Ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանի ներկայացրած նախագիծը: 

Նախարարը մասնավորապես ասել է, որ մեքենան անհրաժեշտ է պաշտպանության նախարարին դժվարանցանելի զորամասեր այցելելու համար: 

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախարարության ենթակայության ներքո գործող մի քանի զորամասեր գտնվում են դժվարանցանելի վայրերում` գործնական անհրաժեշտություն է առաջանում պարբերաբար այցելություններ կատարելու միջոցով տեղում ապահովել վերջիններիս բնականոն աշխատանքների իրականացումը»,- ասել է նա: