Հոկտեմբերի 26-28-ին, պայմանավորված հյուսիս-արևելքից արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներխուժմամբ, սպասվում է եղանակային պայմանների կտրուկ փոփոխություն:
Ամենուրեք սպասվում են տեղումներ, առավելագույն ինտենսիվությունը կդիտվի հոկտեմբերի 27-ին: Լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում տեղումները կդիտվեն ձյան տեսքով, մյուս շրջաններում` անձրևի:
Նշված օրերին օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 17-18 աստիճանով, մնացած մարզերում` 7-9 աստիճանով:
Հոկտեմբերի 26-ի գիշերը, 29-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: 26-ի ցերեկը, 27-ին, 28-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ: Քամին` հյուսիս-արևելյան 5-10 մ/վրկ:
Երևանում` հոկտեմբերի 26-ի գիշերը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 26-ի ցերեկը, 27-ին, 28-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: