Հանրապետության տարածքում՝ հոկտեմբերի 29-ին հատկապես արևելյան շրջաններում, նոյեմբերի 1-ին արևմտյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, մյուս շրջաններում կդիտվի փոփոխական ամպամածություն, առանձին հատվածներում կա թույլ տեղումների հավանականություն:

Քամին` հյուսիս-արևելյան 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 29-30-ին կբարձրանա 2-4 աստիճանով:

Երևանում` հոկտեմբերի 29-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, կա թույլ անձրևի հավանականություն, նոյեմբերի 1-ին սպասվում է անձրև: Ցերեկը կդիտվի +13-ից +15 աստիճան տաքություն, գիշերը՝ +6-ից +8 աստիճան: