Բրազիլական «Կորինտիանս» ֆուտբոլային ակումբը բացել է իր սեփական գերեզմանոցը, ուր երկրպագուները ցանկության դեպքում կարող են հուղարկավորվել սիրելի ֆուտբոլիստի կողքին:

BBC-ի փոխանցմամբ, գերեզմանատունը, որը գտնվում է Սան Պաուլո քաղաքի ծայրամասում,  կրում է «Կորինտիասը հավերժ» անվանումը:

Գերեզմանատունը կդառնա նաև այն վայրը, ուր կտեղափոխվեն  ակումբի մի քանի լեգենդար ֆուտբոլիստների աճյունները:
Երկրպագուները պետք է նախատեսված հողատարածքի համար նախորոք  մի քանի հազար դոլար վճարեն:

Այսպիսի գերեզմանատներ ունեն  նաև հյուսիսային Ամերիկայի մի շարք ֆուտբոլային ակումբներ: