Բրազիլական «Կորինտիանս» ֆուտբոլային ակումբը բացել է իր սեփական գերեզմանոցը, ուր երկրպագուները ցանկության դեպքում կարող են հուղարկավորվել սիրելի ֆուտբոլիստի կողքին:
BBC-ի փոխանցմամբ, գերեզմանատունը, որը գտնվում է Սան Պաուլո քաղաքի ծայրամասում, կրում է «Կորինտիասը հավերժ» անվանումը:
Գերեզմանատունը կդառնա նաև այն վայրը, ուր կտեղափոխվեն ակումբի մի քանի լեգենդար ֆուտբոլիստների աճյունները:
Երկրպագուները պետք է նախատեսված հողատարածքի համար նախորոք մի քանի հազար դոլար վճարեն:
Այսպիսի գերեզմանատներ ունեն նաև հյուսիսային Ամերիկայի մի շարք ֆուտբոլային ակումբներ: