Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է խոշոր հարկատուների ցանկը: Հայաստանի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկի մեջ չկան էական փոփոխություններ: Առաջին խոշոր հարկատուն շարունակում է մնալ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, որին հաջորդում են «Ղ-Տելեկոմ» և «Ալեքս գրիգ» ընկերությունները: Ներկայացնենք խոշոր հարկատուների առաջին տասնյակ (հազ. դրամ).
1. Գազպրոմ Արմենիա-30,188,614
2. Ղ-տելեկոմ-22,150,578
3. Ալեքս գրիգ-14,752,624
4. Արմ. Տել. կոմպանի-12,882,235
5. Զանգեզուրի պղնձ. կոմբինատ-12,782,431
6. Հայաստանի էլ. ցանցեր-9,727,825
7. Ֆլեշ-8,997,196
8. Գրանդ-տոբակո-7,259,293
9. ՍիՓիԷս օիլ քորփորեյշն-7,068,686
10. Երևանի կոնյակի գործարան-5,131,308