Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է խոշոր հարկատուների ցանկը: Հայաստանի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկի մեջ չկան էական փոփոխություններ: Առաջին խոշոր հարկատուն շարունակում է մնալ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, որին հաջորդում են  «Ղ-Տելեկոմ» և «Ալեքս գրիգ» ընկերությունները: Ներկայացնենք խոշոր հարկատուների առաջին տասնյակ (հազ. դրամ).

1. Գազպրոմ Արմենիա-30,188,614

2. Ղ-տելեկոմ-22,150,578

3. Ալեքս գրիգ-14,752,624

4. Արմ. Տել. կոմպանի-12,882,235

5. Զանգեզուրի պղնձ. կոմբինատ-12,782,431

6. Հայաստանի էլ. ցանցեր-9,727,825

7. Ֆլեշ-8,997,196

8. Գրանդ-տոբակո-7,259,293

9. ՍիՓիԷս օիլ քորփորեյշն-7,068,686

10. Երևանի կոնյակի գործարան-5,131,308