Այսօր բուհերը ճիշտ չեն համակարգում դասախոսների և ուսանողների ուսումնական ծրագրերը: Այսօր՝ նոյեմբերի 12-ին, այս և մի շարք այն հարցերի մասին խոսեցին Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը և ՀՊՃՀ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը:
Այն հարցին, թե քանի տոկոս է կազմում ուսանողների գործազրկությունը Հայաստանում և որոնք են դրա պատճառները,- Գագիկ Մակարյանը պատասխանեց:
«Ներկայումս գործազուրկ ուսանողների թիվը Հայաստանում կազմում է 40%: Պատճառները շատ են, այդ թվում ուսանողների ցածր մրցունակությամբ պայմանավորված մի քանի խնդիրներ, որոնք առկա են բուհերում և քոլեջներում: Բուհական համակարգում, ինչպես նաև քոլեջներում պատճառները հետևյալն են՝ բուհերը իրենց ծրագրերը ոչ միշտ են հասցնում վերանայել և կամ հարմարեցնել ժամանակակից պահանջներին: Դա առաջին լուրջ խնդիրն է, բուհերը պետք է վերազինեն իրենց գրականությունը, իրենց ուսումնական ծրագրերը, վերապատրաստեն իրենց դասախոսներին, որպեսզի կարողանան ավելի ճկուն և գիտակ մարդիկ ունենան, և ոչ թե վարեն ամբողջ դասապրոցեսը հնացած դասախոսություններով:
Մյուս խնդիրը, այն է, որ բուհերում պրակտիկաների կազմակերպումը և ուսանողների ինքնուրույն աշխատանքը, որոնք որ ներառված են ուսումնական ծրագրերի մեջ և նրանք պարտավոր են, որոշակի ժամանակ տրամադրել իրենց հետազոտությունների վրա, ոչ միշտ են ճիշտ համակարգվում բուհի կողմից»:
Իսկ Հովհաննես Թոքմաջյանի խոսքերով, ՀՊՃՀ-ում առկա ավագ դպրոցի շնորհիվ երեխաները, դեռ փոքր տարիքից հնարավորություն են ունենում հմտանալու ճարտարապետի մասնագիտության մեջ: Մեր բուհում հաճախ ուսանողները ուսումը շարունակում են արտերկրում և դառնում արժանի մասնագետներ:


