«Եթե» երգը թարմություն բերեց «Ռադիո Վանի» եթեր և հաղթաթուղթ դարձավ Ռուսլանի համար:
Օրեր առաջ «Van Music Awards»-ի շրջանակներում կազակերպել էր մրցանակաբաշխություն, որտեղ մեր հայկական էստրադայի ներկայացուցիչները մրցանակաբաշխության արդյունքում արժանացան մի շարք անվանակարգերի: Ռուսլանը ստացավ «Fresh N1» (թարմույթյուն) մրցանակը:
««Van Music Awards»-ը ինձ համար մեծ հնարավորությունն էր, քանի որ հենց այդ օրը ես ստացա երկու երգի նոր առաջարկ:
«Մի երգի նախապատրաստկան աշխատանքներն արդեն սկսվել են և հիմա ստեղծագործական աշխատանքներ են տարվում` վերջնական արդյունքի հասնելու համար, իսկ երկրորդը դեռ մտածում եմ, թերևս ընկերներից մեկի կողմից արդեն առաջարկը կա»,- YerevanNews.am-ի հետ զրույցում ասաց Երգի պետական թատրոնի մեներգիչ Ռուսլանը:
Մրցանակաբաշխությունից հետո Ռուսլանը նոր երգի առաջարկ է ստացել.
«Ստեղծվեց մի նոր երգ` տոների նախօրեին և այն պատահականորեն զուգադիպեց մարտի 8-ի հետ: Երգը կոչվում է «Նամակ մայրիկին», -ասաց Ռուսլանը:
Տեսահոլավակը յուրահատուկ է, քանի որ այն նկարահանվել է միայն կիսահամերգային վիճակներում: Այնտեղ մեկ հերոս է, դա հենց երգիչն է որի դիմագծերը շատ արտահայտիչ են դառնում լուսային գունավորման շնորհիվ:
Բացի այս երաժշտական նեվերներց մրցանակաբաշխության ժամանակ «Հայկական տեղեկատվական կենտրոնը» անձնական կայք է նվիրել Ռուսլանին.
«Կայքի շնորիհիվ իմ մասին ցանկացած ինֆորմացիա, բնականաբար ավելի կարճ ժամանակահատվածում կհասցնեմ այն մարդկանց, ովքեր հետաքրքրված են իմ աշխատանքով»,-իր խոսքում նշեց Ռուսլանը:
Վերջինիս խոսքով, նախագծեր և ծրագրեր շատ կան, սակայն ամեն դեպքում նա հիմա ավելի շատ կաշխատի, քան երբևիցե.
«Բնականաբար, երբ զգում ես, որ գնահատված ես, ոգևորվում և պարտավորվում ես: Բացի այս ամենից, միաժամանակ հաճուք ես ստանում քո աշխատանքից»,-եզրափակեց Ռուսլանը: