«Եթե» երգը թարմություն բերեց  «Ռադիո Վանի» եթեր և հաղթաթուղթ դարձավ Ռուսլանի համար:

Օրեր առաջ «Van Music Awards»-ի շրջանակներում կազակերպել էր մրցանակաբաշխություն, որտեղ մեր հայկական էստրադայի ներկայացուցիչները մրցանակաբաշխության արդյունքում արժանացան մի շարք անվանակարգերի: Ռուսլանը ստացավ «Fresh N1» (թարմույթյուն) մրցանակը:

««Van Music Awards»-ը ինձ համար մեծ հնարավորությունն էր, քանի որ հենց այդ օրը ես ստացա երկու երգի նոր առաջարկ:

 «Մի երգի նախապատրաստկան աշխատանքներն արդեն սկսվել են և հիմա ստեղծագործական աշխատանքներ են տարվում` վերջնական արդյունքի հասնելու համար, իսկ երկրորդը դեռ մտածում եմ, թերևս ընկերներից մեկի կողմից արդեն առաջարկը կա»,- YerevanNews.am-ի հետ զրույցում ասաց Երգի պետական թատրոնի մեներգիչ Ռուսլանը:

Մրցանակաբաշխությունից հետո Ռուսլանը նոր երգի առաջարկ է ստացել.

  «Ստեղծվեց մի նոր երգ` տոների նախօրեին և  այն պատահականորեն զուգադիպեց մարտի 8-ի հետ: Երգը կոչվում է «Նամակ մայրիկին», -ասաց Ռուսլանը:

Տեսահոլավակը յուրահատուկ է, քանի որ այն նկարահանվել է միայն կիսահամերգային վիճակներում:  Այնտեղ մեկ հերոս է, դա հենց երգիչն է որի դիմագծերը շատ արտահայտիչ են դառնում լուսային գունավորման շնորհիվ:

 Բացի այս երաժշտական նեվերներց մրցանակաբաշխության ժամանակ «Հայկական տեղեկատվական կենտրոնը» անձնական կայք է  նվիրել Ռուսլանին.

«Կայքի շնորիհիվ իմ մասին ցանկացած ինֆորմացիա, բնականաբար ավելի կարճ ժամանակահատվածում կհասցնեմ այն մարդկանց, ովքեր հետաքրքրված են իմ աշխատանքով»,-իր խոսքում նշեց Ռուսլանը:

Վերջինիս խոսքով, նախագծեր և ծրագրեր շատ կան,  սակայն ամեն դեպքում նա հիմա ավելի շատ կաշխատի, քան երբևիցե.

«Բնականաբար, երբ զգում ես, որ  գնահատված ես, ոգևորվում և պարտավորվում ես:  Բացի այս ամենից, միաժամանակ հաճուք ես ստանում քո աշխատանքից»,-եզրափակեց Ռուսլանը: