Հաստատվել է շաքարային դիաբատի պրոֆիլակտիկայում սուրճի օգտակարությունը:
Շվեյցարական համալսարաններից մեկը հրապարակել է երկրորդ տիպի շաքարային դիաբետի զարգացման վրա սուրճի ազդեցության մասին վերջին տվյալները:
Շաքարային դիաբետի հիմնական եզրակացույթունները հետևյալն են՝
Համաճարակաբանական տվյալները վկայում են, որ օրական երեք-չորս բաժակ սուրճ օգտագործող մարդկանց մոտ երկրորդ տիպի շաքարային դիաբետի զարգացման վտանգը նվազած է 25 %-ով նրանց համեմատությամբ, ովքեր օրական օգտագործում են երկու բաժակից պակաս սուրճ կամ բացարձակ չեն օգտագործում:
Սուրճի ամեն հավելյալ բաժակը նվազեցնում է վտանգը միջինում 7-8%-ով:
Միևնույն ժամանակ, համաձայն այսօր հայտնի ինֆորմացիայի՝ այս ազդեցության պատճառը կոֆեինը չէ, քանի որ անկախ նրանից սուրճը կոֆեինով է թո ոչ՝ նպաստում է դիաբետի առաջացման վտանգի նվազմանը:
Գիտնականները ենթադրում են, որ սուրճի հակադիաբետիկ ազդեցությունը պայմանավորված է դրանում այնպիսի կոմպոնենտների պարոնակությամբ, ինչպիսին քլորգենային թթուն է (հակաօքսիդանտ) և տրիգոնելինը (ալկալոիդ):


