Կրծքագեղձի քաղցկեղը կանանց բնորոշ հիվանդություն է, որի հիմնական վտանգը նրանում է, որ այն կարող է շատ հեշտ չնկատվել։ Այս հիվանդությունը շատ ավելի լավ կլինի կանխարգելել, քան բուժել։

Սակայն մեր օրգանիզմը սովորաբար «հուշում» է մեզ նման խնդիրների դեպքում և այն ազդանշաններին հարկավոր է շատ մեծ ուշադրություն դարձնել։

Հարկ է նշել, որ պետք չէ անմիջապես խուճապի մատնվել։ Անհանգստանալ պետք է միայն, եթե նկատվում են ստորև բերված ախտանշաններից 3-4-ը։ Սակայն բուժզննումը երբեք վնաս չի լինի։

1. Կոշտացումներ կրծքապտուկների վրա և արտադրություն

Կրծքի հաճախակի ցավերն ու հեղուկ արտադրությունը (կրծքի կաթից բացի) կարող է լինել կրծքագեղձի քաղցկեղի ախտանշան։

2. Մաշկի կառուցվածքի փոփոխությունը, ծակոտիների լայնացում

Մասնագետների խոսքով՝ քաղցկեղի այս տեսակով տառապեղ կանանց կրծքի մաշկը նման է լինում նարնջի կեղևի։

3. Մշտական ցավ

Եթե նկտվում են կրծքի մշտական ցավեր, որոնց դեպքում ցավազրկողներն ու հակաբիոտիկները չեն օգնում, ապա անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի։

4. Հազ ու խռպոտություն

Կրծքագեղձի քաղցկեղի ախտանշաններից մեկը առանց որևէ պատճառի ի հայտ եկող հազն է, որը կապված չէ մրսածության կամ գրիպի հետ։

5. Փոփոխություններ միզապարկի և աղիների աշխատանքում

Հաճախակի փորկապությունն ու փորլուծությունը նույնպես կարող են լինել կրծքի քաղցկեղի ախտանաշան։

6. Էներգիայի կորուստ

Քաղցկեղի այս տեսակով հիվանդ կանանց մոտ նկատվում է մշտական թուլություն ու հոգնածություն։ Ընդ որում՝ նշանակություն չունի, թե որքան են նրանք քնում ու հանգստանում։

7. Քաշի տատանումներ

Քաշի կտրուկ ավելացման կամ կտրուկ նիհարելու դեպքում նույնպես հարկավոր է անցնել բուժզննում։

8. Ուռուցք թևատակում

Եթե թրատակի հատվածում հայտնվել է անհայտ ծագման պնդացում, ապա անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ։ Բանն այն, է որ կուրծքն ու թևատակերը կապված են, ուստի քաղցկեղի ուռուցքը կարող է սկսել զարգանալ հենց այս հատվածից։

9. Չափի փոփոխոթյուն

Հարկավոր է շատ ուշադիր լինել և ժամանակ առ ժամանակ ստուգել կուրծքը. արդյոք դրանք հավասար են, թե մեկը մյուսից մեծ է։

10. Կրծքի մշտական քոր

Կրծքի քորը կարող է պայմանավորված լինել մի քանի պատճառով.

ալերգիկ ռեակցիա (լվացքի միջոցների հետևանքով),

կաթնագեղձերի աճը (սեռական հասունացման ընթացքում),

ավշի վատ շրջանառություն, հեղուկի լճացում,

մարմինը փորձում է քաղցկեղի համար նոր արյունատար անոթներ ստեղծել։

11. մեջքի վերին հատվածի ցավը

Մեջքի սարսափելի ցավերը, որոնք առաջանում են առանց պատճառի և չեն մեղմանում ոչ մի կերպ, կարող են պայմանավորված լինել հյուսվածքերում զարգացող ուռուցքից։ Սա նաև շատ վտանգավոր է նրանով, որ վատ բուժման կամ անտեսելու դեպքում հիվանդությունը կարող է ախտահարել նաև ոսկորները։

Նյութի աղբյուրը՝goodlookingnews.ru