Կապված վերջին շրջանում տեղի ունեցող քաղաքական և այլ իրադարձությունների հետ համաշխարհային ֆինանսական շուկաներում առաջացել է փոխարժեքի տատանողականության աճ: Կապված այս հանգամանքի հետ, հայտարարությամբ է հանդես եկել նաև Հայաստանի Կենտրոնական բանկը՝ շեշտելով, որ երևույթները կրում են կարճաժամկետ բնույթ: ԿԲ-ն նաև կոչ է անում զերծ մնալ արժութային սպեկուլյացիաներից և անհարկի փոխարկումներից: 

YerevanNews.am-ը ներկայացնում է ձեզ դեկտեմբերի 15-ին ՀՀ մի քանի առևտրային բանկերում գործող ամերիկյան դոլարի փոխարժեքները:

  • Արցախբանկ- 535 (Առք), 560 (Վաճառք) 
  • Անելիք Բանկ- 540 (Առք), 560 (Վաճառք)
  • Ինեկոբանկ- 545 (Առք), 565 (Վաճառք)
  • ՎՏԲ-Հայաստան բանկ- 540 (Առք), 559 (Վաճառք)
  • ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ բանկ- 549 (Առք), 559 (Վաճառք)
  • HSBC բանկ- 545 (Առք), 559 (Վաճառք)
  • Ամերիաբանկ- 550 (Առք), 575 (Վաճառք)
  • Հայէկոնոմբանկ- 540 (Առք), 560 (Վաճառք)
  • ՀայԲիզնեսԲանկ- 550 (Առք), 560 (Վաճառք)
  • Կոնվերս բանկ- 545 (Առք), 565 (Վաճառք)
  • ԲՏԱ Բանկ- 550 (Առք), 565 (Վաճառք)

Լուսանկարենում ներկայացված է հայկական բանկում դրամ/դոլար փոխարժեքը, որը ընդհամենը մի քանի րոպեի ընթացքում մեծ փոփոխությունների է ենթարկվել: