Կապված վերջին շրջանում տեղի ունեցող քաղաքական և այլ իրադարձությունների հետ համաշխարհային ֆինանսական շուկաներում առաջացել է փոխարժեքի տատանողականության աճ: Կապված այս հանգամանքի հետ, հայտարարությամբ է հանդես եկել նաև Հայաստանի Կենտրոնական բանկը՝ շեշտելով, որ երևույթները կրում են կարճաժամկետ բնույթ: ԿԲ-ն նաև կոչ է անում զերծ մնալ արժութային սպեկուլյացիաներից և անհարկի փոխարկումներից:
YerevanNews.am-ը ներկայացնում է ձեզ դեկտեմբերի 15-ին ՀՀ մի քանի առևտրային բանկերում գործող ամերիկյան դոլարի փոխարժեքները:
- Արցախբանկ- 535 (Առք), 560 (Վաճառք)
- Անելիք Բանկ- 540 (Առք), 560 (Վաճառք)
- Ինեկոբանկ- 545 (Առք), 565 (Վաճառք)
- ՎՏԲ-Հայաստան բանկ- 540 (Առք), 559 (Վաճառք)
- ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ բանկ- 549 (Առք), 559 (Վաճառք)
- HSBC բանկ- 545 (Առք), 559 (Վաճառք)
- Ամերիաբանկ- 550 (Առք), 575 (Վաճառք)
- Հայէկոնոմբանկ- 540 (Առք), 560 (Վաճառք)
- ՀայԲիզնեսԲանկ- 550 (Առք), 560 (Վաճառք)
- Կոնվերս բանկ- 545 (Առք), 565 (Վաճառք)
- ԲՏԱ Բանկ- 550 (Առք), 565 (Վաճառք)
Լուսանկարենում ներկայացված է հայկական բանկում դրամ/դոլար փոխարժեքը, որը ընդհամենը մի քանի րոպեի ընթացքում մեծ փոփոխությունների է ենթարկվել: